Փղի սինվոլիկ պատկերումը հատուկ է հատկապես արևելյան մշակույթին: Այն խորհրդանշում է ուժ, հզորություն, խելամտություն: Հնդկաստանում, Աֆրիկայում և անգամ Չինաստանում փիղը համարվում է արքայական ուժի սիմվոլ և օժտվում է այնպիսի հատկանիշներով, որոնք հատուկ են ղեկավարին` ինտելեկտ, համբերություն, խաղաղասիրություն, պատվասիրություն: Հնդկաստանում փիղը համարվում է սուրբ կենդանի: Այն խորհրդանշում է իմաստություն, արքայական պատվասիրություն, ուժ և բարեկեցություն: Սրա մասին է վկայում նաև Հնդկաստանի գերբի վրա փղի պատկերի առկայությունը:
Հունահռոմեական ավանդության մեջ փիղը համարվում է իմաստության սիմվոլ, ինչպես նաև ասոցացվում է հաղթնակի, անմահության հետ:
Հռոմեացի գրող Պլինեյը փղին համարում է կրոնական կենդանի: Փղի պատկերը կարելի է հանդիպել դրախտը պատկերող նկարներում, իսկ խաչակրաց արշավանքների ժամանակ փղի նկարը եղել է խաչակիրների գերբի վրա:
Միֆական պատկերացումներում փիղը համարվել է հրեշների ու վիշապների գլխավոր ախոյանը:
Comments
Post a Comment