Զատիկը` որպես սիմվոլ

Զատիկը համարվում է հաջողության, բարության,  ներողամտության սիմվոլ:
Համարվում է, որ զատիկը Աստծո և մարդկանց, մեռյալների և ողջերի միջև միջնորդի դեր է կատարում, հենց սա է պատճառը, որ որոշ ազգերի մոտ ընդունված է զատիկի միջոցով գուշակություններ անել` իմանալու  համար կյանքի և մահվան, ամուսնության, բերքատվության մասին:

Զատիկը կապվում էր նաև Աստվածամոր հետ` այստեղից էլ մի շարք եվրոպական լեզուներում ստացել է <<Աստվածամոր թռչուն>>, <<Մարիայի բզեզ>> անվանումները:
Անգլոսաքսոնական երկրներում մինչ այժմ էլ զատիկին անվանում են  Ladybird, Ladybug կամ Lady Beetle, որտեղ   Lady  արմատը ասոցացվում է Աստվածամոր հետ: 
 Զատիկ գտնելը համարվում է սպասվելիք հաջողութան նշան: Օրինակ Հոլանդիայում և Չեխիայում հավատում են, որ մարդու վրա նստած զատիկը  նրան օժտում է հաջողութամբ, իսկ Ֆրանսիայում զատիկի պատկերով  թալիսմանը համարվում է փորձանքից պաշտպանող իր:
Զատիկի շուրջ մի շարք միֆեր են ստեղծվել: Օրինակ` մեր նախնինները կարծում էին, որ զատիկը ապրում է երկնքում և իջնում է երկիր, որպեսզի մարդկանց փոխանցի Աստծո կամքը: 
Ժամանակակից հոգեբանական տեսություններում զատիկը կապվում է սիրո և սեքսուալության հետ:
Ասում են, որ զատիկի պատկերով թալիսմանը հաջողություն է բերում, և որքան շատ են սև կետիկները զատիկի մեջքին, այնքան թալիսմանը ավելի ուժգին ներգործություն է ունենում:

Comments