Պատմության ամենաանհեթեթ պատերազմները


Պատերազմը բնորոշվում է, որպես քաղաքական-հասարակական միավորումների միջև հակամարտություն, որն արտահայտվում է հակամարտող կողմերի ռազմական ուժերի՝ բանակների միջև ռազմական գործողությունների տեսքով։

Սակայն պատմության մեջ հայտնի են պատերազմներ, որոնց բռնկման պատճառ են հանդիսացել զավեշտալի ու անհեթեթ իրավիճակները: Այլ կերպ ասած, պատմությունը հարուստ է բազում <<մի կթիլ մեղրի>> պատմություններով:



Պատերազմ՝ հանուն դույլի

1325 թվականին իտալական Բոլոնյա և Մոդենա քաղաքների միջև սկսվեց պատերազմ մի դույլի պատճառով:  Բանը նրանումն է, որ բոլոնյացի մի երիտասարդ փախել էր Մոդենա քաղաք՝ իր հետ Բոլոնյաից վերցնելով պետական սեփականություն հանդիսացող մի դույլ, որից ճանապարհի ընթացքում պետք է ջուր խմեր իր ձին: Այսպիսով՝ Բոլոնիայի իշխանությունները հայտարարեցին, որ ՛՛դասալիքի վրա իրենք թքած ունեմ, բայց այ դույլը պետք է վերադարձնել՛՛: 
Մոսենայի բնակիչները արհամարեցին բոլոնցիների պահանջը, ինչի արդյունքում էլ սկիզբ դրվեց 22 տարի տևած և հազարավոր մարդկանց կյանք խլած Բոլոնա-մոդենական պատերազմին: Նշենք, որ Բոլոնյաին այդպես էլ չհաջողվեց վերադարձնել  դույլը, քանի որ պատերազմն ավարտվեց հօգուտ Մոդենային:


Մորուքավորների պատերազմ

1500 թականին Օսմանյան կայսրության և Վենետիկի միջև պատերազմ սկսեց, որի շարժառիթը մորուքն էր: Ամեն ինչ սկսեց նրանից, որ թուրք-օսմնանների առաջնորդը Վենետիկի դեսպանի հետ հանդիպման ժամանակ խնդրեց վերջինիս արևելյան ավանդույթի համաձայն երդվել իր մորուքով, որ նրա ներկայացրած քաղաքը բարեկամական հարաբերություններ կունենա թուրք-օսմնանների հետ: Ի պետասխան՝ Վենետիկի դեսպանը ասաց, որ վետետիկցները միշտ սափրում են իրենց երեսները: Դեսպանի պատասխանը խիստ բարկացրեց սուլթանին և նա հայտարարեց, որ <<Այդ դեպքում բոլոր վենետիկցիներդ կապիկներ եք>>: Բնականաբար այս վիրավորանքը վետետիկցիները հեշտությամբ չմարսեցին: Սկսվեց թուրք-վետետիկյան պատերազմ:

Comments