Ճապոնական մշակույթում Բամբուկի հանդեպ գոյություն ունի հատուկ ձևավորված ընկալում: Պարզ, սակայն անկոտրում Բամբուկը համարվում է մաքության և անմեղության սիմվոլ: Զուր չէ, որ ազնիվ մարդուն նկարագրելու համար, Ճապոնյաում հաճախ օգտագործվում է "watta youna hito" արտահայտությունը: Այն բառացիորեն թարգմանվում է որպես՝ «մարդ, որը նման է թարմ քաղած բամբուկի»: Այսպիսով, Բամբուկը իր տեսակով ու բնորոշ հատկություններով ճապոնացիների համար ծառայում է ճիշտ ապրելակերպի պրակտիկ օրինակ: Ահա 3 բան, որ կարող ենք սովորել Բամբուկից:
Բամբուկի առանձնահատկություներից մեկն այն է, որ չնայած բավականին ամուր, կոշտ ծղոտե ցողունին, այն հանդարտ ճաճվում է մեղմ քամու ներքո: Բամբուկի արմատները ամուր ընկղմված են հող մեջ, սակայն դա ևս չի խոչընդոտում բույսին հարմոնիկ պար բռնել քամու հետ՝ երբեք չընդվզելով դրա դեմ: Սրա շնորհիվ անգամ ամենաուժեղ քամու դեպքում, Բամբուկը մնում է կանգուն ու անվնաս: Այս հատկանիշները ասոցացվում է խոնարհության և ճկունության հետ: Բամբուկի՝ «Խոնարվի՛ր, սակայն երբեք մի կոտրվիր» և «Մ՛ի գնա հոսանքին հակառակ» հատկանիշները օրինակ են, թե ինչպես է պետք դիմակայել դժվարություններին:
(2) Հիշիր՝ այն ինչ թույլ է արտաքուստ, ուժեղ է ներքուստ:
Համեմատած այլ, հսկայական ծառերի հետ, Բամբուկը այնքան էլ տպավորիչ տեսք չունի: Բարակ ցողուն, սաղարթի բացակայություն...Սակայն, ի տարբերություն հաստաբուն ու սաղարթախիտ ծառերի, Բամբուկը դիմանում է ինչպես ձմռան սառնամանիքին, այնպես էլ ամռան տապին: Այն հաճախ միակ բույսն է, որ կանգուն է մնում անտառում թայֆուններից հետո: Այս օրինակով կարելի է համոզվել, որ արտաքինով դատելը ճիշտ չէ, և հաճախ ամենաթույլ ու աչքի չընկնող մարդը կարող է մեծ ներքին ուժի տեր լինել: Կարևորը սեփական ուժերին հավատալն է:
(3) Գտի՛ր իմաստ դատարկության մեջ:
Ասում են իմաստանալու ճանապարհը անցնում է ինքդ քեզ նախկին արմատացած համոզմունքներից ազատելու միջով: Ոչ ոք չի կարող լցնել լիքը բաժակը: Բամբուկի զողունը լիովին դատարկ է, ինչը հիշեցնում է մեզ, որ անհրաժեշտություն չկա մեր միտքը լցնել կարծրացած համոզմունքներով: Դատարկելով միտքը դատողություններից, հպարտությունից, վախից, մենք ավելի բաց ենք դառնում նոր հնարավորությունների առաջ:
Comments
Post a Comment