Շատ վաղուց մի հինավուրց քաղաքում իր աշակերտներով շրջապատված` մի Վարպետ էր ապրում: Աշակերտներից ամենաընդունակը մի անգամ մտածեց. "Իսկ կ՞ա արդյոք մի հարց, որին մեր Վարպետը չկարողանա պատասխանել": Նա գնաց ծաղկած մարգագետին, որսաց ամենագեղեցիկ թիթեռն ու թաքցրեց այն իր ափերի մեջ: Թիթեռն իր թաթիկներով կառչում էր նրա ձեռքից և խուտուտ էր տալիս:
Նա ժպտալով մոտեցավ Վարպետին և հարցրեց.-Ասացեք, ի՞նչ թիթեռ է իմ ձեռքում. կենդան՞ի, թ՞ե մեռած:
Նա թիթեռին ամուր պահում էր իր փակ ափերում և հանուն իր
ճշմարտության պատրաստ էր ցանկացած պահի ափերը սեղմել միմյանց;
Աշակերտի ձեռքին չնայելով` Վարպետը պատասխանեց.
-Ամեն ինչ քո ձեռքերում է:
Comments
Post a Comment