
Հասարակությունը խելագարների նկատմամբ անառողջ հետաքրքրություն է դրսևորում: Իսկ եթե խոսքը հանրահայտ մարդկանց մասին է…
Լատիներեն genius բառը ( հայերենում` հանճար) նշանակում է օժտվածության բարձրագույն աստիճան: Հանճարներով հիանում ենք, սակայն ժամանակակիցները չեն սիրում նրանց, երբեմն էլ` ատում ու նախանձում են:
-Գերմանացի կոմպոզիտոր Շումանը խանգարման նոպաներ էր ունենում 24 տարեկանից սկսած, իսկ 46-ում լրիվ խելագարվեց: Նա տառապում էր կպչուն մտքերից. շարունակ կարծում էր, թե իրեն խոսող սեղաններ են հետապնդում, տեսնում էր ձայներ, որոնք իրար վրա բարձրանալով` ակորդներ էին կազմում և երաժշտական դարձվածքների վերածվում:
-Իտալացի փիլիսոփա Կարդանոյին թվում էր, թե կառավարությունները հետևում են իրեն, իսկ հրամցվող միսը ներծծված է ծծումբով ու մոմով:
-Մոցարտը նույնպես տառապում էր հետապնդման մտասևեռումով. նա կարծում էր, որ իտալացիները ցանկանում են թունավորել իրեն:
-Վան Գոգն օրեր շարունակ նկարում էր, դույլերով աբսենտ խմում: Նա կտրեց իր ձախ ականջը և այդ տեսքով ինքնադիմանկար նկարեց, իսկ 37 տարեկանում ինքնասպան եղավ: Նրա մահից հետո հրապարակվեց բժիշկների ավելի քան 150 ախտորոշում, որոնց համաձայն` նկարիչը տառապում էր էպիլեպսիայով, գլխուղեղի ուռուցք ուներ, մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ, շիզոֆրենիա…
Comments
Post a Comment