![]() |
երջանկությունը, առողջությունը,
հարստությունը և սերը:
Սկեսրայրն ասում է,- թող ներս գա առողջությունը, այն ինձ շատ է հարկավոր:
Սկեսուրն ասում է,- թող ներս գա հարստությունը, մենք նրա կարիքը շատ ենք զգում:
Տղան ասում է,- թող ներս գա երջանկությունը, երկար ժամանակ է ինչ փնտրում եմ:
Հերթը հասնում է հարսին, իսկ նա ասում է՝ թող ներս գա սերը:
Որպես իրենց ընտանիքի նոր անդամ, որոշում են կատարել հարսի ցանկությունը:
-Թող ներս մտնի սերը:
Սիրո հետևից ներս են մտնում և՛ երջանկությունը, և՛ հարստությունը, և՛ առողջությունը: Երբ հարցնում են, թե ինչու ներս մտան մնացածը, չԷ, որ մենք ընտրեցինք միայն սիրուն, նրանք պատասխանում են՝ որտեղ ՍԵՐ կա մենք այնտեղ ենք:

Comments
Post a Comment