Ես ընտրում եմ երջանկությունը (Սուֆիստական առակ)


  Վարպետ Բահաուդինն իր ամբողջ կյանքի ընթացքում երջանիկ էր, ժպիտը երբեք չէր իջնում նրա դեմքից: Նրա ամբողջ կյանքը ներծծված էր տոնի բուրմունքով:
Նույնիսկ մեռնելիս նա  ծիծաղում էր: Թվում էր, թե բավականություն էր ստանում մահվան գալստից:

Աշակերտները խմբվել էին նրա շուրջը: Նրանցից մեկը հարցրեց.

-Ինչ՞ու եք ծիծաղում: Ձեր ամբողջ կյանքում Դուք ծիծաղել եք, և մենք չէինք համարձակվում հարցնել, թե ինչպես է դա Ձեզ հաջողվում: Եվ ահա հիմա էլ՝ կյանքի վերջին րոպեներին, Դուք ծիծաղում եք: Այստեղ ի՞նչ կա ծիծաղելու:


Ծեր վարպետը պատասխանեց.

- Շատ տարիներ առաջ ես եկա իմ Վարպետի մոտ, երիտասարդ, տասնութամյա մարդ, բայց արդեն խորապես տառապող: Վարպետս յոթանասուն տարեկան էր, իսկ նա ժպտում ու ծիծաղում էր հենց այնպես, առանց որևէ տեսանելի պատճառի: Ես նրան հարցրեցի. «Ինպե՞ս է դա Ձեզ հաջողվում»: 
Եվ նա պատասխանեց. «Ներքուստ ես ազատ եմ իմ ընտրության մեջ: Պարզապես դա իմ ընտրությունն է: Ամեն առավոտ, երբ ես բացում եմ աչքերս, ես հարցնում եմ ինքս ինձ. ի՞նչ ընտրել այսօր՝ երջանկությո՞ւն, թե՞ տառապանք: Եվ այնպես է լինում, որ ես ընտրում եմ երջանկությունը, չէ՞ որ դա այնքան բնական է»:

Comments

  1. Այսուհետ ես ընտրում եմ երջանկությունը,չէ որ դժբախտությունը ինքն ին կա.....Իմ կարգախոսն է երջանիկ եղեք մարդիկ

    ReplyDelete

Post a Comment