Կավի կտորը

Աստված ստեղծեց մարդուն կավից, սակայն Աստծո ձեռքում չօգտաործված կավի կտոր մնաց:
Նա դիմեց մարդուն.
- Ի՞նչ ստեղծեմ քեզ համար մնացած կավի կտորով:
- Ստեղծի՛ր ինձ համար երջանկություն, - խնդրեց մարդը:


  Աստված, ոչինչ չպատասխանելով, մարդու ձեռքի մեջ դրեց չօգտագործված կավի կտորը…

Comments