Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
-Ասում են` վաղը ես Երկիր եմ ուղևորվելու, բայց ախր ինչպե՜ս եմ այնտեղ ապրելու, չէ որ դեռ շատ փոքր եմ և անպաշտպան:
Աստված պատասխանեց.
-Ես Հրեշտակ կտամ քեզ, ով կսպասի քեզ և հոգ կտանի քո մասին:
Երեխան, փոքր-ինչ մտածելով, կրկին հարցրեց.
-Այստեղ`Երկնքում, ես միայն երգում և ուրախանում եմ և այս ամենը ինձ բավական է երջանիկ լինելու համար:
Աստված պատասխանեց.
-Քո Հրեշտակը կերգի և կուրախացնի քեզ, և դու, զգալով նրա սերը, կերջանկանաս:
-Ես լսել եմ, որ Երկրի վրա ապրում է Չարը. ո՜վ կպաշտպանի ինձ նրանից:
-Քո Հրեշտակը կպաշտպանի քեզ` երբեմն նույնիսկ իր իսկ կյանքը չխնայելով,-պատասխանեց Աստված:
-Ես շատ կտխրեմ, քանի որ այլևս քեզ չեմ տեսնի:
-Հրեշտակը կպատմի քեզ իմ մասին և ցույց կտա ճանապարհը դեպի ինձ,-մեղմ ժպիտով պատասխանեց Աստված:
Այդ իսկ վայրկյանին Երկրից սկսեցին բղավոցներ լսվել, և երեխան փութկոտ հարցրեց Աստծուն.
-Տե՜ր, իսկ ինչպես է այդ Հրեշտակի անունը, որի մասին այդքան պատմում էիր:
Աստված, շոյելով երեխայի գլուխը, պատասխանեց.
-Անունը կարևոր չէ, դու ուղղակի նրան ՄԱՅՐԻԿ կանվանես:

Ան ջան շատ լավն էր, փշաքաղվեցի...
ReplyDeleteԱպրես Սյուզ ջան
ReplyDelete