Հեռու հեռվում մի կզղի կար, ուր համերաշխ ապրում էին Զգացմունքները` Երջանկությունը, Տխրությունը, Գիտությունը, Սերը և մյուսները:Ու հանկարծ մի օր պարզ դարձավ, որ կղզին պետք է խորտակվի, և Զգացմունքները մեկը մյուսի ետևից լքեցին կղզին: Մնաց միայն Սերը:
Սերը չէր ցանկանում հեռանալ կղզուց մինչև վերջին րոպեն, սակայն տեսնելով, որ այլևս անհնար է, և կղզին ամբողջությամբ ջրի տակ էր անցնում, Սերը որոշեց օգնության դիմել:
Այդ պահին Սերը նկատեց քիչ հեռու նավարկող Հարստությանը:
<<Հարստություն, տար ինձ քեզ հետ>>,- խնդրեց Սերը:
<<Չեմ կարող>>,-պատասխանեց Հարստությունը,-<<Իմ նավում այնքան շատ ոսկի և արծաթ կա, որ այլևս տեղ չկա քեզ համար>>:
Սերը չհուսահատվեց: Քիչ հեռու նա նկատեց նավարկող Տխրությանը:
<<Տխրություն, տար ինձ քեզ հետ>>,-կրկին խնդրեց Սերը:
Սակայն, ի պատասխան, Տխրությունն ասաց.
<<Օհ Սեր, ես չափազանց տխուր եմ, և մենակության կարիք ունեմ>>:
Ապա Սերը դիմեց իր գեղեցիկ նավակով նավարկով Փառքին:
<<Փառք, օգնիր ինձ, տար ինձ քեզ հետ>>:
<<Դու չափազանց թաց ես և կարող ես թրջել իմ հրաշալի նավակը>>,-գոռոզաբար պատասխանեց Փառքը:
Երջանկությունը ևս անցավ Սիրո կողքով, սակայն նա այնքան էր տարված իր երջանկությամբ, որ անգամ չնկատեց Սիրուն:
Հանկարծ Սերը մի ձայն լսեց, որը իրեն կանչում էր իր ետևից: Ձայնը այնքան դյութիչ էր, որ Սերն անգամ չնկատեց, թե ինչպես հետևելով ձայնին, հայտնվեց չոր, ապահով կզղում:
Ուշքի գալով` Սերը հարցրեց Գիտակցությանը.
<<Այդ ո՞վ էր, որ օգնեց ինձ` հանելով խորտակվող կղզուց>>:
Իսկ Գիտակցությունը խորաթափանց ժպիտով պատասխանեց.
<<Ժամանակն էր, որ քեզ փրկեց, քանի որ միայն Ժամանակն է ունակ հասկանալ, թե որքան արժեքավոր է Սերը>>:
Comments
Post a Comment