Love is... Կոմիքսների պատմությունը



 Love is...-զվարճալի կոմիքսներ` աղջկա և տղայի փոխհարաբերությունները բնութագրող կարճ գրառումներով: Երբ Նոր Զելանդացի նկարչուհի  Քիմ Գրուվը  1960 թվականին առաջին անգամ անձեռոցիկի վրա  արեց մի փոքրիկ սիրային գրառում և նվիրեց իր ապագա ամուսնուն` իտալացի  Ռոբերտո Կազալին,  նա չէր էլ կարող պատկերացնել, որ որոշ ժամանակ անց այդ կոմիքսները դառնալու են այդչափ հանրահայտ:
Օր օրի  գրառումներով անձեռոցիկների թիվը ավելանում էր, և շուտով դրանք սկսեցին տպագրվել  «Los Angeles Times» թերթի վերջին էջին: Այս նկարները այնքան լայն տարածում գտան, որ սկսեցին տպագրվել 50 երկրներում և թարգմանվել 25 լեզուներով:
«Love is..» նկարները հայտնվում էին նաև  օրացույցների, շապիկների, բաժակների, ցուցանակների վրա: Քիմը երբեք իրեն չի համարել իսկական նկարիչուհի, նա երեք տարի նկարել է  «Love is...»  պատկերները ուղղակի զվարճանքի համար:
1975 թվականին նա ծանոթացավ բրիտանացի նկարիչ Բիլլոն Էսպրիի հետ և խնդրեց նրան ստեղծել կոմիքսների ամբողջական,  բազմագույն տարբերակը բրիտանական «Mail on Sunday» պարբերականի համար: 
Քիմը մահացավ 1997 թվականին: Նրա գործը շարունակեց Բիլլոն էսպրին` նկարելով նորանոր կոմիքսներ  (37 տարվա շարունակ): Սակայն նկարիչը չէր էլ կարող ենթադրել, որ իր նկարները օգտագործվում են  թուրքական մաստակ արտադրող  ընկերության կողմից:
Այդ մասին Էսպրին իմացավ   միայն 2008 թվականին, երբ նրան զանգահարեց   «Մեծ քաղաք» պարբերականի թղթակիցը, որպեսզի հարցազրույց վերցներ ամենառոմանտիկ թուրքական մաստակների թղթերի հեղինակին:    
     
        
                               
                                                                                                              

Comments