Մի անգամ երիտասարդ աղջիկը վհատված մոտեցավ հորն ու հարցրեց.

-Հայրիկ, ես այնպես եմ հոգնել ամեն ինչից:Ես խնդիրներ ունեմ թե անձնական կյանքում, թե գործնականում: Էլ ուժ չունեմ, խնդրում եմ ասա, ինչպե՞ս գլուխ հանել այս ամենից:
Հայրը պատասխանի փոխարեն գազօջախին երեք կաթսա ջուր դրեց և դրանցից յուրաքանչյուրի մեջ համապատասխանաբար գցեց գազար, ձու և սուրճ: Մի քանի րոպեից, երբ ջուրն եռաց, նա հարցրեց աղջկան.
-Ի՞նչ եղավ սրանցից յուրաքանչյուրի հետ:
– Դե գազարը և ձուն եփեցին, իսկ սուրճը լուծվեց,-պատասխանեց աղջիկը:
-Ճիշտ է, սակայն եթե մենք ավելի ուշադիր դիտենք, կպարզվի, որ գազարը, որը նախկինում կոշտ էր ու պինդ, եռացրած ջրում հայտնվելով փափկել է:
Ձուն, որ առաջ փափուկ էր ու փխրուն, նույն հանգամանքներում ավելի պինդ է դարձել: Արտաքուստ դրանք նույնն են մնացել, սակայն ներքուստ փոխվել են եռացող ջրի ոչ բարենպաստ միջավայրում հայտնվելով: Նույն բանը և մարդկանց դեպում է՝ արտաքնապես ուժեղները կարող են մեղմանալ ու թուլանալ այնտեղ, որտեղ նուրբ ու փխրունները ուժեղանում ու պնդանում են;
-Իսկ սո՞ւրճը,-զարմացած հարցրեց աղջիկը:
-Այ դա ամենից հետաքրքիրն է,-պատասխանեց հայրը: Այն լիովին լուծվեց ագրեսիվ միջավայրում և այդպիսով փոխեց միջավայրը՝ դարձնելով եռացրած ջուրը հրաշալի բուրավետ ըմպելիք: Մարդիկ կան, որոնց չեն փոխում հանգամանքները, այլ իրենք են փոխվում՝ իրավիճակից օգուտ և գիտելիք քաղելով:
Ինչպիսինը դառնալ դժվար իրավիճակում, յուրաքանչյուրի ընտրությունն է:
Comments
Post a Comment