Հարսանեկան արտասովոր ավանդույթներ


Հարսանեկան ավանդույթները գոյություն են ունեցել դեռևս վաղ ժամանակներից, երբ հիմք են դրվել առաջին ընտանիքների ստեղծմանը: Այդ ավանդույթները տարբեր ժողովրդների շրջանում տարբեր բնույթ են կրել` դրանցից որոշները ուղղած էին զվարճացնելու, որոշները` նորապսակներին չարից պաշտպանելու, որոշներն էլ` վերջիններիս կյանքի փորձություններն նախապտրաստելու:

Գոյություն ունեն նաև այնպիսի հարսանեկան ավանդույթներ, որոնց ի կատար ածման համար անգամ նորապսակները վտանգում են իրենց առողջությունը: Ահա աշխարհի ժողովուրդների մոտ ընդունված ամենաարտասովոր հարսանեկան ավանդույթներից մի քանիսը:


Շոտլանդիա
Շոտլանդիայում ամուսնությունը իսկական փորձություն էր դառնում հարսնացուի համար: Շոտլանդական հին  հարսանեկան ավանդություներից մեկի համաձայն`  հարսանիքին նախորդող օրը հարսի վրա բառից բուն իմաստով ցեխ էին շպրտում: Հարսնացուի վրա շպրտում էին անպետք իրեր, աղբ և ցեխ, դա էլ բավական չէ, նրան մի քանի ժամով կապում էին ծառին: Համարվում էր, որ եթե ապագա կինը արժանապատվորեն տանի այս բոլոր նվաստացումները, ապա ընտանեկան կյանքում ավելի համբերատար կլինի:


Լեհաստան
Լեհաստանում հարսանիքի հյուրերին առաջարկում են փողի դիմադ  պարել հարսնացուի հետ: Փողերը հավաքում է հարսնաքույրը, իսկ հետո հավաքված գումարով նորապսակները մեկնում են մեղրամսի:

Բուլղարիա
Բուլղարիայում գործում է սիրո խոստովանություն անելու յուրօրինակ ձև: Դրա համար երիտասարդ տղան պետք է խնձորով խփի իր հավանած աղջկան` այդ կերպ ցույց տալու իր սերը:


Քենիա
Իսկ այժմ տեղափոխվենք Աֆրիկյան երկրներ` ուսումնասիրելով այդ երկրների հետաքրքիր ու բազմազան հարսանեկան ավանդույթները: Այ օրինակ Աֆրիկյան Մասայի ցեղի շրջանում գոյություն ունեցող ավանդույթի համաձայն, հարսնացուի հայրը, ի նշան հայրական օրհնության, թքում է հարսնացուի ճակատին, որից հետո աղջիկը լքում է հայրական տունը` ամբողջ ճանապարհին ետ չնայելով, քանի որ ըստ Մասայի ցեղի ավանդույթի, հարսնացուն հետ նայելով կվերածվի քարե արձանի:

Չինաստան

Չինաստանը ավանդույթներով հարուստ երկիր է, և դրանց շարքում իրենց պատվավոր տեղն ունեն հարսնեկան ավանդույթները: Հարսանիքը, իհարկե, ինքնին ուրախալի իրադարձություն է, սակայն Չինաստանում հարսանիքից մի ամիս առաջ այն ակասում են վերածել իսկական ողբի: Այսպես, ըստ չինական շրջաններից մի քանիսում ընդունված ավանդույթի, հարսը հարսանիքից մեկ ամիս առաջ ամեն օր մեկ ժամ պետք է լաց լինի, հետո նրան պետք է միանան նաև ընտանիքի մյուս կին անդամները: Կարծես, թե չին հարսնացուները դժվարությամբ են հրաժեշտ տալիս հայրական տանը:

Comments