Սերը երեխաների պատկերացմամբ

Սերը դա...
Երեխաների պատկերացումները իրական սիրո մասին հաճախ ավելի խոսուն են, քան մեծահասակներինը, ովքեր ամենուր սերն են փնտրում` հաճախ մոռանալով, որ սեր ունենալու լավագույն միջոցը այլոց սեր նվիրելն է։ 

Ահա թե ինչպես են բնորոշում 4-6 տարեկան երեխաները Սերը։ 

***

  -Սերը այն է, երբ մայրիկս ամեն առավոտ հայրիկիս համար սուրճ է պատրաստում, բայց սկզբում ինքն է մի կում ըմպում, որպեսզի համոզվի, որ այն իրոք համեղ է։

***

 -Տատիկս  արտրիտ ունի և դժվարանում է կռանալ, որպեսզի ներկի ոտքի եղունգները։ Այդ պատճառով պապիկս է անում դա նրա փոխարեն, չնայած որ ինքն էլ արտրիտ ունի։ Այ դա սեր է։


***

-Երբ ինչ-որ մեկը քեզ սիրում է, նա քո անունը յուրահատուկ ձևով է արտասանում։ Եվ դու հասկանում ես, որ նա քո անվան հետ ոչ մի վատ բան չի անի։
-Սերը այն է, երբ դու տղային ասում ես, որ հավանում ես իր վերնաշապիկը և նա դա այլևս հագից չի հանում։

***

-Սերը այն է, երբ քեզ ստիպում են ժպտալ, երբ դու հոգնած ես։

*** 

-Սերը այն է, երբ մայրիկս տեսնում է հայրիկիս կեղտոտ և քրտնած ու դեռ ասում է, որ նա ավելի գեղեցիկ է, քան Բրեդ Փիթը։

***

-Սերը այն է, երբ ինչ-որ մեկը վիրավորում է քեզ, բայց դու չես բղավում նրա վրա, որովհետև գիտես, որ դա նրան հաճելի չի լինի։

***

-Սերը այն է, երբ մայրիկս տապակած հավի ամենահամեղ կտորը տալիս է հայրիկիս։


Comments