Կապված աշխարհը ցնցած նոր կորոնավիրուսի հետ` համավարակ կամ պանդեմիա բառը վերջին շրջանում ամենահաճախ կիրառվողն է աշխարհի մակարդակով: Իրականում, մինչ այս պահին աշխարհը սարսափի մեջ պահող կորոնավիրուսը, պատմությունը շատ ավելի դաժան ու մահաբեր պանդեմիաների է ականատես եղել: Միայն վերջին հարյուրամյակում մարդկությանը սպառնացել է 4 պանդեմիա: Դրանցից ամենամահաբերը համարվում է 1918-19թթ. բռնկված և Իսպանական գրիպ անվանումը ստացած պանդեմիան, որը խլել է շուրջ 50 միլիոն կյանք:Ահա մարդկությանը վրա հասած ամենադաժան պանդեմիաները պատմության ընթացքում՝
1. Ցիրկա՝ Չինաստան, Ք.Ա. 3000թ.
Ցիրկան մարդկությանը հայտնի ամենահին պանդեմիան է, որը սկիզբ է առել Չինաստանում (ինչպես կորոնավիրուսը) 5000 տարի առաջ: Տեղանքը, որտեղ մոլեգնել է պանդեմիան այժմ հնագիտական տարածք է, որը գնտվում է հյուսիս-արևելյան Չինաստանի «Համին Մանգհա» կոչվող շրջանում: Հնագետների և մարդաբանների ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ պանդեմիան կայծակնային արագությամբ է տարածվել, այնպես որ անգամ դիակները թաղելու ժամանակ չի մնացել: Դրա մասին է վկայում տներում հայտնաբերված բազում կմախքները: Նշենք, որ տարածքը այլևս երբեք չի բնակեցվել:2. Աթենքի ժանտախտ՝ Հունաստան, Ք.Ա. 430 թ.
Աթենքի և Սպարտայի միջև պատերազմի բռնկումից անմիջապես հետո՝ Ք.Ա. 430 թ.-ին, Հունաստանում սկսվում է մոլեգնել պանդեմիա, որը տևում է 5 տարի և խլում 100.000 մարդու կյանք: Հիվանդության ախտանշանները էին բարձր ջերմությունը, աչքերի կարմրությունը, կոկորդի բորբոքումը, վատ շնչառությունը: Հատկանշական է, որ չնայած պանդեմիային, պատերազմը չդադարեցվեց՝ շարունակվելով ևս 20 տարի:3. Անտոնինի համաճարակ՝ 165-180թթ.
Անտոնինի համաճարակը կամ այլ կերպ` Գալենի ժանտախտը, խլել է 5 միլիոն մարդու կյանք: Համաճարակը տարածված է եղել Փոքր Ասիայում, Եգիպտոսում, Հունաստանում և Իտալիայում: Կարծիք կա, որ պանդեմիան տարածել են 165թ.-ին Միջագետքից Հռոմ վերադարձող զինվորները: Նշենք, որ չնայած համաճարակը հուժկու հարված էր Հռոմի փառքին ու հզորությանը, այնուամենային, դրա ընթացքում Քրիստոնեության տարածումը մեծ թափ հավաքեց:4. Սև մահ՝ 1346-1356թթ.
Սև մահը թերևս պատմության ամենամահաբեր պանդեմիան էր, որ ոչնչացրեց Եվրոպայի բնակչության ուղիղ կեսին: Սկիզբ առնելոց Ասիայում և տարածվելով դեպի Եվրոպա, Սև մահը մասսայական բնաջնջման պատճառ դարձավ՝ ավելի քան 20 միլիոն մահ: Համաճարակի հարուցիչը ՛՛Yersinia pestis՛՛ կոչվող բակտերիան էր, իսկ տարածողը՝ կրծողները: Չնայած միլիոնավոր մահերի, պանդեմիան, որքան էլ որ տարօրինակ է, բարելավեց Եվրոպայում կյանքի որակը, քանի որ ստեղծվեց աշխատուժի դեֆիցիտ և մարդիկ սկսեցին ավելի հեշտ գտնել աշխատանք:5. Խոլերա 3՝ 1852-1860թթ.
Խոլերա 3-րդը համարվում է 7 խոլերայի համաճարակներից ամենավտանգավորը: Ինչպես նախորդ Խոլերա 1-ինը և Խոլերա 2-րդը, Խոլերը 3-ի համաճարակը սկիզբ է առել Հնդկաստանից՝ Գանգեսի հովտից, և տարածվել Ասիայում, Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում ևԱֆրիկայում: Խոլերա 3-ին զոհ է գնացել ավելի քան 1 միլիոն մարդ: Խոլերան տարածվում էր աղտոտված ջրի միջոցով:6. Իսպանական գրիպ՝ 1918-1920թթ.
Չնայած անվանը՝ գրիպի համաճարակը չի սկսվել Իսպանիայից: Հաշվվում է, որ շուրջ 500 միլիոն մարդ վարակվել է՝ աշխարհի բնակչության 1/3-րդը: Զոհերի թիվը՝ 50 միլիոն մարդ: Իսպանական գրիպի հարուցիչը H1N1 ինֆլուենզա կոչվող վիրուսն էր: Այն տարածվում էր օդակաթիլային տարբերակով՝ հազի և փռշտոցի միջոցով: Քանի որ պատվաստանյութ այդպես էլ չհայտնաբերվեց, համաճարակի դեմ պայքարում էին ոչ բժշկական միջոցներով՝ մեկուսացմամբ, անձնական հիգիենային հետևելով, դիմակ կրելով:7. Խոզի գրիպ՝ 2009-10թթ.
2009թ. H1N1 վիրուսը կրկին թափ առավ՝ այս անգամ զարկ տալով Խոզի գրիպի համաճարակին: Համաճարակը բռնկվեց Մեքսիկայում՝ տարածվելով ողջ աշխարհում: Մեկ տարվա ընթացքում, Խոզի գրիպով վարակվեց 1.4 միլիոն մարդ, մահացավ՝ շուրջ 575,400 մարդ: Վիրուսի թիրախը հիմնակակնում երեխաներն ու երիտասարդներն էին (մահերի 80 տոկոսը), ինչը ոչ սովորական էր նմանատիպ գրիպների համար: H1N1 վիրուսի դեմ պատվաստանյութը, որը Իսպանական գրիպի և Խոզի գրիպի հիմքն է, այժմ ընդգրկված է գրիպի դեմ պարտադիր պատվաստանյութում:2019թ.-ի դեկտեմբերից մինչ այժմ աշխարհը պայքարում է Կորոնավիրուսի՝ COVID 19, պանդեմիայի դեմ: Կորոնավիրուսը սկիզբ առավ Չինաստանի Ուհան քաղաքից՝ մի քանի ամսում դառնալով սպառնալիք ամբողջ աշխարհի համար: Գիտնականների պնդմամբ, վարակի սկզբնական տարածողը չղջիկներն էին: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ 2020թ.-ի հունիսի 1-ի դրությամբ, աշխարհում COVID 19-ից զոհերի թիվը անցնում է 365.000-ը:
Comments
Post a Comment